Առաջին դասարանի նախագիծ

Նախագծի իրականացման ընթացքը՝ 2014թ. Սեպտեմբեր 1-26

Նպատակ ունենք առաջին դասարանում իրականացնել « Իմացումի հրճվանք » ծրագիրն ըստ ուսպլանի:

Նպատակին հասնելու համար իրականացնում ենք հետևյալ խնդիրները՝

  • Խոսքի զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
  • Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
  • Մարմնակրթություն

Սովորողի գործունեությունը սեպտեբերի 1-26-ը՝

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք: Յուրաքանչյուր օր 15 րոպե:
  • Բանավոր խոսք: Սովորողները պատմում են իրենց մասին, շրջապատող իրերի, մարդկանց, երևույթների մասին:
  • Թվաբանություն, մաթեմատիկական խաղեր
  • Մեդիատեխնոլոգիա: Համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներ:
  • Տեխնոլոգիա: Կավով աշխատանք,  նկարչություն:
  • Բնագիտական գործունեություն: Բնագիտական փորձեր, որի ընթացքում սովորողը հետազոտում  և դիտարկում է:
  • Երգ-պար-խաղ
  • Մարմնակրթություն-ազգային խաղեր:

  Սպասվելիք արդյունքները՝

* Դասարանային խմբի ձևավորում

* Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության  դրսևորում

* Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների),   մտքերը   անկաշկանդ, հասկանալի, ամբողջական  արտահայտելու կարողության զարգացում

* Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում

* Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, ֆոտոխցիկով նկարել,  Point ծրագրով աշխատել

Առաջին շաբաթ /գործունեության ընդհանուր նկարագրություն/

Սեպտեմբերի 1-ից 5-ը

  • Շաբաթվա խնդիրն է սովորողների ադապտացիան նոր միջավայրում, համադասարանցիների և դասավանդողների հետ հարաբերությունների կառուցում:
  • Յուրաքանչյուրը պատմում է իր մասին՝ <<Ողջո՜ւյն , այդ ես եմ ՝  …>> /բերում են ընտանեկան կամ անհատական նկարներ, ցուցադրում են և պատմում/
  • Առավոտյան ընդհանուր պարապմունքի պարերի փորձ: Ավագ ընկերների օգնությամբ առաջին շաբաթվա ընթացքում սովորողները տիրապետում են  նախապես որոշված պարի շարժումները:
  • Գուաշով նկարում են իրենց, նույն շaբաթվա ընթացքում նկարում են նաև իրեց ընտանիքը:

Երկրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

Սեպտեմբերի 8-ից 12-ը

Սովորողները լսում են հեքիաթը , առանձին հատվածները քննարկում և սովորում են:  Դասվարի օգնությամբ թվարկում են հերոսներին, հաշվում են , թե քանի հերոս կա հեքիաթում: Նկարում են հեքիաթի սիրելի հերոսներից որևէ մեկին ու պատմում նրա մասին: Սովորողները պատմում են հեքիաթը դերային խաղի միջոցով՝ դասարանում փոքրիկ բեմականացում կազմակերպելով:

  • Այս շաբաթվա բանաստեղծությունն է « Արտուտիկ»-ը (Մշակումը՝ Հ. Թումանյան, Ոսկեփորիկ էջ -5 ): Շաբաթվա վերջին օրը, առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ ներկայացնում են իրենց սովորած բանաստեղծությունը և արժանանում ծափահարությունների: Սա առաջացնում է պատասխանատվություն սովորողի մոտ, դարձնում է սովորողին առավել   անկաշկանդ և  գնահատված:
  • Սովորողն իր հետ բերում է իր  նկարներից  և ձևավորման իրեր, որպեսզի պատրաստի շրջանակ նկարի համար:
  • Սովորում են «Արևարևեկեկ» երգը մասնագետի հետ միասին: Նախ լսում են երգը, դիտում կարաոկեն,  սովորում բառերը, մասնակցում բեմականացմանը և երգում:

Երրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

Սեպտեմբերի  15-ից 19-ը

Շաբաթվա կարևոր գործունեությունը  համակարգչի միացնել անջատելը, մկնիկով աշխատանք:

Այս շաբաթվա գլխավոր  խդիրն է նաև mskh.am և b4.mskh.am կայքերից օգտվելու ձևի յուրացում:

Սովորում են առարկաների հատկություններ՝  գույն ձև, չափ, նյութ . խմբավորում, համեմատում:

Սովորողները պատմում են, հայտնում են իրենց կարծիքը, դեռ նախորդ շաբաթ լսած ու սովորած հեքիաթը՝ «Անհաղթ աքլորը»: Դասվարը նկարահանում է բոլորի խոսքը և հետո սովորողները լսում են իրենց պատմածը:

Շաբաթվա բանաստեղծությունն է «Ծիտը և բազեն» (Ղ.Աղայան, Ոսկեփորիկ էջ -9 )

Չորրորդ շաբաթ  /գործունեության ընդհանուր նկարագրություն/

Սեպտեմբերի 22-ից 26-ը

Point-ով նկարում են մեծ ու փոքր կենդանիներ, հաստ ու բարակ և այլն:

Օտար լեզուներն էլ աշխատում են նույն սկզբունքով:

Սմարթ դասեր՝ համեմատում, խմբավորում:

Սովորում ենք բանաստեղծություն՝ «Փիսոն»  (Հ. Թումանյան, Ոսկեփորիկ էջ-6) և կրկին ներկայանում ենք առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ: Սովորում ենք նաև բանաստեղծությունը երգել, հանգերով արտասանել:

ՈՒսումնական ճամփորդություն՝սեպտեմբեր 22-23 Անկախության տոն. Բարձունքների նվաճում:

Ամբողջ Սեպտեմբեր ամսվա ընթացքում, յուրաքանչյուր շաբաթվա գործունեության հիմնական ձևրից են-յուրաքանչյուր սովորող ունենում է իր հերթապահության օր: Սովորում են, թե ինչպե՞ս է պետք կազմակերպել նախաճաշը: Ամեն օր  հաշվում են, թե ո՞վ է ներկա, ո՞վ է բացակա: Քանի հոգով են նստած դասին: Միջավայրի խնամքն ինչպե՞ս պետք է կազմակերպել:

Թողնել մեկնաբանություն