Հոգեբանի գործառույթը կրթական հաստատություններում

Հոգեբանը բազմամասնագիտական թիմի անդամ է, ում աշխատանքը համագործակցային է: Հոգեբանը, ինչպես մյուս բազմամասնագիտական խմբի անդամները, սկսում է իր աշխատանքը դիտարկումից: Դիտարկման արդյունքներն անհրաժեշտ է գրանցել ու պահպանել:Այդ դիտարկման արդյունքները անհրաժեշտ են հետագայում համեմատականներ անցկացնելու և արդյունքների գրանցման համար:Եվ վերջապես ըստ դիտարկումների էլ հասկանալի է դառնում առկա խնդիրները:

Կրթական հաստատություններում հոգեբանը  իրականացնում է.

Խմբային աշխատանք

Անհատական աշխատանք

Սովորողի զարգացման և նրա հետ տարվող հոգեշտկողական աշխատանների ոլորտում մեծ դեր են խաղում հոգեբանական ծառայությունները, որի շրջանակներում մասնագետը իրականացնում է խորհրդատվություն, շտկողական և զարգացնող աշխատանքներ,  նաև անհատական և խմբային աշխատանքներ աուտիզմի, մտավոր զարգացման խնդիրների, հոգեկան զարգացման հապաղման, տագնապայնության, վախերի, ագրեսիվության, վարքային խնդիրների, ՄՈՒԿ-ի , հաղորդակցման դժվարությունների, դպրոցի հարմարման հետ կապված բարդությունների և հոգեբանական մի շարք այլ խնդիրների դեպքում:  Դպրոցում աշխատող հոգեբանները հաճախ են կիրառում հեքիաթաթերապիան,  ավազաթերապիան և արտթերապիան:

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Իրականացված նախագծերն են՝

Ուսումնական աշուն ընտանեկան նախագծին սովորողներն ու իրենց ընտանիքի անդամները բուռն  արձագանքեցին և որպես Խնկոյանակ օրերի ամփոփում ներկայացրին Խնկոյանի տարբեր առակների աուդիոթատրոննները: Շարունակել կարդալ

Ամանորյա նախագիծ

Նախագծի տևողությունը՝  01.12.17-ից 07.01.18-ը

Նախագծի անունը՝ Ամանորյա ծես: Ամանորը Հունաստանում

Նախատեսված է իրականացնել Արևմտյան դպրոց-պարտեզի երկրորդ դասարանի սովորողների հետ:

Նպատակը՝  սովորողներին նախապատրաստել «Ամանորի ծես»-ին, միասնական տոնակատարությանը,

Նախագծի խնդիրները՝

  • Ձևավորել լաբորատորիա-դասասենյակը տոնական զարդարանքներով, որոնք կպատրաստեն սովորողները:
  • Սովորել Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված բազմալեզու երգեր:
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները /էլ.բացիկներ, նամակներ, շնորհավորանքներ/
  • Համացանցից հավաքել տեղեկություններ Ամանորի, Ձմեռ Պապիկի մասին
  • Ամանորյա խնդիրների կազմում, Ամանորյահեքիաթների ընթերցում
  • Հավաքել տեղեկություններ Հունաստանի մասին, ավանդույթների մասին
  • Հետաքրքրվել , թե ինչպես են դիմավորում, ինչպես են անվանում Ձմեռ Պապիկին հույները

Անհրաժեշտ գործիքներ՝ թղթեր, սոսինձ , մկրատ, համակարգիչ, ձայնագրիչ

Նախագծի իրականացման ընթացք՝

Խմբային աշխատանք- Սովորողների երեք հոգանոց խմբերից յուրաքնչյուրը մի նյութ է պատրաստում, որը պետք է պարունակի Հունաստանի մշակույթի,  Ամանորյա ծեսի մասին տեղեկություններ, լուսանկարներ տվյալ երկրի տոնական ձևավորումների վերաբերյալ: Պատրաստել ամանորյա խաղալիքներ կոնֆետներից ու գունավոր թղթերից, որոնքկներկայացնենք ցուցահանդես — վաճառքին:

Անհատական-ընտանեկան աշխատանքներ-էլ. բարեմաղթանքներ:

Նախատեսում ենք տեխնոլոգիական աշխատանքներ-Ամանորյա զարդարանքներ:

Պատրաստվում ենք սովորել հունարեն շնորհավորանքներ, փոքրիկ բանաստեղծություններ:

Ընթերցանության նյութեր. Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհին» համառոտ,

«Եղևնին»

Մատնաչափիկ Հանս Քրիստիան Անդերսեն

Անճոռնի ճուտիկը Հանս Քրիստիան Անդերսեն

Վայրի կարապներ Հանս Քրիստիան անդերսեն

 

Դոնալդ Բիսեթ «Ցանկությունների ծառը»

Արևմտյան ռադիոյի թողարկում

Նախագծի ամփոփումը կիրականացնենք Ամանորյա միջոցառմամբ, որին կմասնակցեն սովորողներն իրենց ընտանիքի անդամների հետ:

Նախագիծն ամփոփ չէ…այն դեռ սրբագրվում է:

 

Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհի» համառոտ

1. Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է: Շարունակել կարդալ

Մանր ու մեծ մոտորիկայի գնահատում

IMG_0322Համաշխարհային Առաքելությունների Պատմոս Հիմնադրամի, ֆիննական կազմակերպության նախաձեռնած մանր ու մեծ մոտորիկայի գնահատման պրակտիկ դասընթացի մասնակցությունն իր դրական ազդեցությունն ունեցավ իմ աշխատանքային գործունեության վրա: Պրակտիկ պարապմունքը բաղկացած է վարժությունների շարքից, որոնք բացահայտում, զարգացնում են մանր ու մեծ մոտորիկան: Շարունակել կարդալ

Խմբային աշխատանքի հիմնական դրույթները

IMG_20171026_132308Խմբային աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է հետևել կարևոր  կետերին.

  • Հստակ հանձնարարություն, խնդիր է պետք տալ սովորողներին, որպեսզի նրանք իմանան ինչ են քննարկելու, հետազոտելու միասին:
  • Բաժանել խմբերի, հաշվի առնելով անդամներից յուրաքանչյուրի բնավորությունը, առաջադիմությունը, վարքը:
  • Կոնկրետ աշխատանքի համար սահմանված ժամանակ է պետք տալ և լինել հետևողական:
  • Անհրաժեշտ է սահմանել գլխավոր դրույթներ, կանոններ ,որոնց հետևում են սովորողները խմբային աշխատանքի ժամանակ /միմյանց հարգել, լսել,  խաղաղ քննարկել/

Մեկ օրվա քրոնիկոնը

Նոյեմբերի 17-ն իրոք հագեցած օր էր: Նախ գնացինք ագարակ, ապա Արևմտյան դպրոց-պարտեզի բակում մասնակցեցինք նկարների ցուցահանդեսի, որը կազմակերպել էր տեխնոլոգիայի մասնագետ ՝ Զառա Ոսկանյանն իր սովորողների հետ: Օրն առավել անակնկալ դարձավ, երբ տեսանք մեր ընտրությամբ գործունեության Տեխնելեգիայի, դիզայնի խմբի սովորողների աշխատանքներն այդ ցուցահանդեսում…