«Երևան 2800» նախագիծ

Նախագծի տևողությունը՝ 15.01.17թ — 19.01.18թ
Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակն է ծանոթ լինել ու հավաքել տեղեկություններ սեփական բնակության վայրի ու Երևան քաղաքի մասին:

Նախագծի ընթացքը- Ծանոթացնել մեկս մյուսին մեր քաղաքի տեսարժան բակերին, արձաններին, շենքերին ու այլ հաստատություններին: Նաև լուսանկարել ու հմտանալ ֆոտոպատումներ պատրաստելուն: Գտնել հետաքրքիր տեղեկություններ տարբեր շինությունների մասին:

Նախագծի ավարտին նախատեսում ենք ունենալ ճանաչողական նյութ «Երևան 2800»  խորագրով: Նաև ռադինյութ երևանյան տարբեր փողոցների, շինությունների ու արձանների մասին պատումով:

Գունավոր փուչիկ:Զարգացնող խաղ

IMG_20171222_131117<<Գունավոր փուչիկ>> խաղը կարելի է խաղալ 2-8 տարեկանների հետ: Ամենևին էլ պարտադիր չէ նկարել փուչիկ: Փուչիկի փոխարեն կարելի է նկարել տերև, տնակ, ծառ և այլն: Դա պայմանավորված է խաղը խաղացողի տարիքից: Որքան մասնակիցը տարիքով փորք է, նկարն այնքան պարզ պետք է լինի:

Խաղի նպատակը: Այս խաղը նպատակ ունի երեխայի մոտորիկան զարգացնել, զգալ չափը, ձևը, սահմանը:Զարգացնում է ստեղծարարությունը:

Անհրաժեշտ պարագաներ: Սպիտակ և գունավոր թղթեր, մատիս և սոսինձ:26036577_1336527719792526_877132618_o

Խաղի ընթացքը: Նկարված փուչիկի մեջ պետք է թղթի կտորներով լցնենք:Թղթի կտորները պետք է մանրացնել այնպես, որ  համաչափ լինեն: Փուչիկի ներսը պետք է լցնել գույներով: Աշխատանքի ընթացքում ցանկալի է, որ մասնագետը մասնակցի հետ զրուցի դրական  զգացողությունների, երևույթների մասին : Վարժություն-խաղը  սովորեցում է նաև  թուղթը համաչափ, առանց մկրատի պատռել, մանրացնել, զարգացնում է չափի ու ձևի ընկալումը: Նաև հրահանգավորելիս  պետք է նշել, որ ւ կտորներն ամրացնելիս մասնակիցը դուրս չգալ սահմաններից: Վերջինս երեխայի հոգեկանում ևս հստակություն ու սահմաններ է հաստատում:

Մշակումը՝ Տ. Ավետիսյան

Հաշվետվություն /դեկտեմբեր/

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն: Որպես բազմամասնագիտական խմբի անդամ, այս ամսվա ընթացքում ևս ունեցա հանդիպումներ սովորողների հետ: Այս ամիս հանդիպեցինք ու անհատական աշխատեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի հատուկ կարիքով սովորողների , ինչու չէ նաև հարմարման, հաղորդակցման բարդություններով մյուս սովորողների հետ: Շարունակել կարդալ

Փոքրիկ Արջուկը

Հեքիաթը կիրառելի է ագրեսիվ վարք դրսևորող և սակավ հաղորդակցվող երեխաների համար: Կիրառելի է 4-8 տարեկանների համար:

Հեքիաթաթերապիան կիրառվել է երկրորդ և երրորդ դասարանի սովորողներից երեքի հետ, ովքեր աչքի են ընկնում իրենց ագրեսիվությամբ, ընկերների հետ հաղորդակցման բարդություններով:

Հեքիաթ: Դա պատահեց մի մանկապարտեզում /դպրոց/, որտեղ հաճախում էին բազմաթիվ անտառային կենդանիներ: Ամեն  առավոտ անտառն արթնանում էր արևի տաք շողերից, իսկ թռչնակների քաղցր ձայնը լցվում էր ողջ անտառով: Այդ դպրոցից ոչ շատ հեռու էր բնակվում Արջուկը: Գազաններից և ոչ մեկ չէր ընկերանում Արջուկի հետ: Նա մտածում էր, թե բոլորն ուզում են իրեն ցավեցնել ու վնասել: Նա անընդհատ ցանկանում էր պաշտպանվել կենդանիներից: Նա միշտ տխուր էր և միայնակ: Բայց ահա մի օր այնքան քայլեց ,ո ր հասսավ դպրոցի մոտ: Բոլոր գազաններն ուրախ խաղում էին միմյանց հետ ու Սկյուռիկն ասաց. Շարունակել կարդալ

Ինչ է հեքիաթաթերապիան

Հեքիաթաթերապիան ամենակիրառելի  արտթերապիայի ուղղություններից  է, որն աշխատում է  մարդու անգիտակցական և ենթագիտակցական մակարդակում։ Այսինքն՝ հեքիաթի հերոսները, կենդանիները, ծառերը և բնության այլ երևույթներ հանդիսանում են խորհրդանիշներ, որոնց հետ անձը անցնում է ճանապարհ: Այդ հեքիաթների ընտրությունը պատահական չէ և , եթե մարդ ունի վախեր, ապա հեքիաթը պետք է ուղղված լինի այդ վախերը հաղթահարելուն: Օրինակ՝ հեքիաթի հերոսը քաջաբար հաղթում է գիշերվան կամ մթին, գուցե ընկերանում է լուսնի հետ:   Այս դեպքում անձն ավելի հեշտությամբ է կարողանում խոսել, արտահայտվել, ավելի հեշտ է կարողանում շարադրել սեփականլ մտքերը: Դա հեշտ է տրվում մարդուն , քանզի հերոսի անունից է իրադրություններին արձագանքում: Թերապևտիկ հեքիաթներն ունենում են հստակ կառուցվածք՝ սկիզբ, բովանդակալից ընթացք, գագաթնակետ կամ գլխավոր սյուժետային հանգույցների բացում, որի ընթացքում տեղի են ունենում հիմնական խնդիրների հետ բախումները, և ավարտ, որը պարտադիր պետք է դրական ելք ունենա: Սակայն , բացի հեքիաթը ընթերցելը, կարևոր է նաև բեմադրել, ստեղծագործել հեքիաթները, փոփոխել սկիզբը կամ ավարտը, փոխել հերոսներին և այլն: Կարևորը, որ հեքիաթի հերոսն ու անձը, ում համար կիրառվում է հեքիաթաթերապիան, ունենան նույն կարգավիճակը /քույր կամ եղբայր, տատիկ կամ պապաիկ, նույն տարիքային խմբին պատկանի և այլն/ :

Թերապևտիկ հեքիաթները լինում են՝

Գեղարվեստական հեքիաթներ—Ժողովրդական հեքիաթները կազմվել են դարերի ընթացքում, պահպանել բարոյա-էսթետիկ սկզբունքները, մարդկանց միջև ունեցած փոխհարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ միշտ կիրառվել են մանկավարժական նպատակներով:

Դիդակտիկ հեքիաթներ—Ուսուցողական հեքիաթները երեխաներին պատմում են նոր հասկացությունների մասին, հիմք են հանդիսանում նոր գիտելիքների ձեռք բերման համար: Այս հեքիաթներում շնչավորվում են  թվերը, տառերը, առարկաները և այլն:

Դիագնոստիկ հեքիաթներ— Մեզանից գրեթե յուրաքանչյուրը գիտի, թե սեփական երեխան ինչ հեքիաթներ է սիրում երեխային: Դա նշանակում է, որ նա ենթագիտակցաբար արդեն ընտրել է հեքիաթի իր սիրելի հերոսին և փորձում է նմանակել նրան: Ուրեմն, սիրելի ծնողներ, փորձեք հեքիաթ հորինել Ձեր երեխայի հետ միասին, և Դուք կբացահայտեք նրա գաղտնի մտքերն ու ցանկությունները:

Պրոֆիլակտիկ հեքիաթներ— Հեքիաթներ լսելու ընթացքում երեխաներն ակամայից գիտելիքներ են կուտակում իրենց և շրջակա միջավայրի մասին, ձևավորվում է երեխայի անձը, դրվում է նրա հետագա կյանքի հիմքը:

Բուժիչ — հոգեբանական հեքիաթներ— Հեքիաթ լսելով` երեխան իրեն նույնականացնում է իր կյանքի իրավիճակը հիշեցող հերոսի հետ, վերապրում է նրա տխրությունն ու ուրախությունը: Նրա հետ  միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում: Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ` օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում:

Մեդիտատիվ հեքիաթներ-—Մեդիտատիվ հեքիաթներն ուղղված են որոշակի դրական հուզական վիճակի առաջացմանը: Դրանք երեխային օգնում են ազատվել լարվածությունից, հոգնածությունից և գրգռվածությունից:

Շատ խրախուսելի է, որպեսզի ծնողները ևս փնտրեն որակով հեքիաթներ և ընթերցեն իրենց սովորողների համար:

Հունվարյան նախագիծ

Հունվարի 8-26 — նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում

Հունվարի 8-12- Բնագիտական փորձերի շաբաթ : Բնագիտական փորձեր ամենուր՝ տանը, լաբորատորիայում, բակում:

11.01.2018 Այցելություն աստղացուցարան:

Ձնեռային ընթերցումներ.Ճամբարային առաջին շաբաթվա ընթերցանության նյութը.

Հանս Քրիստիան Անդերսեն — «Եղևնին»

Այցելություն Մայր դպրոց, սեղանի թենիսի հմտություններին ու կանեններին ծանոթանալ և խաղալու:

Հունվարի 15-19 — <<Երևան 2800>>նախագիծ

Գիտագործնական ամենամյա հավաք՝ հեղինակային կրթական ծրագրերի ներկայացում. բազմամասնագիտական խմբի անդամի աշխատանքը: Դասարանական խաղերի կազմակերպումը:

Հունվարի 22-26  —  բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
Հանրակրթական Դիջիթեք 2018.

Հույների տոնական երգը

Հույն ժողովուրդը Ամանորից առաջ նշում է Ծննդյան տոնը: Իրենց համար առավել կարևոր ու խորհրդանշական է Հիսուսի ծնունդը: Տոնին նրանք մասնակցում են մեծ խանդավառությամբ: Երեխաները ևս սիրով են մասնակցում, երգեր են երգում ու պարում ազգային պարեր:Հույն երեխաները  դեկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ը  Սուրբ Ծննդյան տոնին նվիրված «Կալանդա» կոչվող երգն են  երգում և  շրջում են տնետուն քաղցրաբլիթներ, թխվածք հավաքում՝ որպես Ծննդյան տոնի նվեր:

 

Հաղորդակցում: Խմբային աշխատանք

IMG_20171208_123509Սիրելի ընկեր, քեզ մաղթում եմ ամենա…

Երբ սովորողը գիտակցում է, որ բարեմաղթելը պարզապես խոսքերի կույտ չէ, ուրեմն գործը հաջողված է:

Խմբային աշխատանք, խաղ- վարժության ընթացքը.

Սովորողների խումբը նստում է շրջանաձև: Շարունակել կարդալ