Հովհաննես Թումանյան: Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

 

 

Փորձիր բանավոր պատասխանել հարցերին.

  • Բանաստեղծությանը բնութագրիր մեկ բառով ինչպիսի՞նն է:Ի՞նչ գույն ունի:
  • Գտիր այն տողերը, որտեղ օրվա տարբեր ժամերի մասին է խոսվում:
  • Գտիր ե՞րբ հարցին պատասխանող բառեր:
  • Ինչպիսի՞ ամիս է մարտը:

Word-ով աշխատանք, ՏՀՏ հմտությունների զարգացում:

Տնային աշխատանք

Առանձնացրու ամենաչարաճճի տողերն ու նկարիր Point-ով :

Այցելություն Երևանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

IMG_20180223_114655Փետրվարի  23-ին մեր այդքան սպասված այցելությունն իրականացրինք դեպի Տիկնիկային թատորն: Մենակ չէինք: Մեր կրտսեր առաջին դասարանցիներն էլ էին մեր հետ: Անհամբեր սպասում էին, որպեսզի դիտենք Հովհաննես Թումանյանի <<Պոչատ աղվեսը>> ստեղծագործության ներկայացումը:

«Ուսումնական գարուն» նախագծեր

Նախագծի տևողությունը՝ մարտի 26-ից-30-ը

Հետազոտական աշխատանք-հետևում ու գրանցում ենք գարնանամուտ, ծառերի բողբոջելը, ծաղիկների ծաղկելը: Հինգ օր շարունակ օդի ջերմաստիճանն ենք չափում ընտանիքի անդամներից որևէ մեկի օգնությամբ ու գրանցում: Ցանկալի է օրվա նույն ժամին գրանցումներն անել:

Ընթերցում ենք Ռոդարիի հեքիաթներից:

 

Տրամաբանական խնդիրներ

  1. Թումանյանական հեքիաթի հերոսներից խելոք եղբայրը 26 տարեկան է, հիմարը` 4 տարով փոքր: Խելոք և հիմար եղբայրների տարիքային գումարը հավասար է…1.
  2. Կարդա հերոսների անուններն ու գուշակիր թումանյանական քանի՞ հեքիաթի վերնագիր է.

    Անբան , Հուռի, Խելոք, Ձախորդ, Հիմար, Փանոս

  3. Օգտվիր օրացույցից ու հաշվիր, թե մարտի 1-ից քանի՞ օր հետո ենք նշելու Սուրբ Զատկի ծեսը, եթե գիտենք, որ այս տարի Զատկի ծեսը ապրիլի 1–ին է:

Հովհաննես Թումանյան: Առաջին ձյուն

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Առաջադրանք

  1. Առանձնացրու բանաստեղծության  ամենացուրտ, ամենաքաղցր տողերը:
  2. Առանձնացրու բանաստեղծության  ամենասպիտակ տողերը :
  3. Մուտքագրի՛ր այդ տողերը word-ում և գունավորիր:
  4. Point-ով նկարիր բանաստեղծության որևէ տուն:

Ձոն-Մայրիկատոն

Նախագիծն իրականացվում է երկրորդ դասարանի սովորողների հետ:

Նախագծի նպատակը-զարգացնել սովորողների ստեղծագործական մտածողությունը, երևակայությունը, փորձեր կատարելու, նորություններ փնտրելու հմտությունների ձևավորում, նոր գիտելիքների յուրացումը:

Նախագծի ընթացքում- համագործակցում ենք առարկայական ուսուցիչների հետ: Սովորում բարեմաղթանքներ մայրիկներին, քանզի մայրիկների տոնն է: Կատարում ենք բնագիտական փորձեր, տնկում ածիկ,ցանում հատիկեղեն, պատրաստում անակնկալ թաղարներ մայրիկների համար:Ձևավորում ենք ինքներս: Ընթերցում ենք գարնանային ու մայրինեին նվիրված բանաստեղծություններ, մայրիկներին նվիրված երգեր երգում: Սովորողներն իրենք են առաջարկներով հանդես գալիս: Ռադիոնյութերի և վիդիոնյութերի պատրաստում: Յուրաքանչյուր սովորող իր մայրիկի անվան բացատրությունն է փնտրում գտնում ու ներկայացնում  ընկերներին: