Աղայանական օրեր

Նախագծի անունը՝ Աղայանական օրեր-ընթերցումներ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 2.1 դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ Ապրիլի 4-ից — 27-ը

Նախագծի նպատակը՝  ծանոթացում Ղ. Աղայանի ստեղծագործություններին

Նախատեսում ենք.

Հետազոտական աշխատանք

Ընթերցանություն

Ղ. Աղայանի կայնքը-   ինքնուրույն տեղեկատվության որոնում

Աղայանի ստեղծագործությունները

Խմբային աշխատանք

Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:

 

 

Մարտ ամսվա ամփոփում

Մարտ ամսվա նախագծեր.

Մայրիկատոն, Զատկի ծես, Ուսումնական գարուն,

Ամսվա ընթացքում իրականացրել ենք պարտիզապուրակային գործունեություն՝

Պարտիզապուրակային գործունեություն

Նախագծային շաբաթ 19.03-23.03

Մայրիկատոն և Զատկի տոնը միասին.

Սովորողները հետաքրքրվել են մայրիկներից, թե ինչ նշանակություն ունի իրենց մայրիկի անունը /նյութը մոնտաժի փուլում է/

Ծառզարդար

Ածիկ-թաղարները

Հեծանվավարության հերթական պարապմունքը

Ռադիոթողարկում: Զատկական զրույցներ

Բազմամասնագիտական խմբի անդամ՝ հոգեբան

Աշխատել եմ անհատական և խմբային տարբերակով:

Ամսվա ընթացքում հանդիպումներ են եղել հինգերորդ դասարանի սովորողների հետ: 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանի սովորողներից մի քանիսի հետ տեխնոլոգիական աշխատանք ենք իրականացրել, ընթացում լուծել բազում հոգեբանական  խնդիրներ:

Գարնանային ուսումնական բաց ճամբար 26.03.-30.03  ՝ Մուտքի և Լրացուցիչ կրթության ճամբարների  ջոկատավար.

Ճամբարականների մեդիահմտությունները

Եթերում ճամբարականներն են

Մուտքի ճամբար: Չորրորդ օր

Մուտքի ճամբար: Երրորդ օր

Մուտքի ճամբար: Օր երկրորդ

Մուտքի ճամբար: Օր առաջին

 

Ամսվա ռադիոթողարկումները.

Ռադիոթողարկում: Զատկական զրույցներ

Ռադիոթողարկում: Եթերում ճամբարականներն են

 

Ճամբարականների մեդիահմտությունները

<<Մուտքի>> ճամբարի մասնակիցները մեծ հաճույով էին սպասում բլոգավարության և մեդիատեխնոլոգիական մեր պարապմունքներին: Մենք միասին նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերեցինք, ինչպես օրինակ՝ համակարգչում ծրագրերի թարմացում, տառատեսակները փոփոխում /KDWin-ի ներբեռնում, կիրառում/, համացանցում Google որոնողականով նյութերի, նկարների ներբեռնում, բլոգավարություն: Ահա մի քանի բլոգի օրինակ, որոնց հեղինակները մեծ սիրով աշխատեցին ողջ մեկ շաբաթը.

Րաֆֆի Համբարչյան

Արեգ Սուղոյան

Ռազմիկ Համբարչյան

Մուտքի ճամբար: Օր երկրորդ:

 

Մենք արդեն ընկերացել ենք: Աշխատում, ընդմիջում, ջրում, զբոսնում ենք միասին: Մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, ապա գնացինք ագարակ ու կերակրեցինք կենդանիներին: Հետո զբաղվեցինք ձիերի խնամքով, մեզ պատմեցին ձիերի խնամքի առանձնահատկությունների մասին: Այնուհետև սովորեցինք կավով աշխատել, սովորեցինք նաև մի քանի պարերգ: Նաև կարևոր մի գործ ունեինք՝ երեկվա մեր տնկած վարդերը և նոր տնկված շիվերը պետք է ջրեինք: Դա էլ ավարտեցինք ու զբաղվեցինք բլոգավարությամբ: Իսկ այս խառը ու հավես օրը եզրափաակեցինք հեծանվավարությամբ…Առաջարկում ենք դիտել…

 

Մուտքի ճամբար: Օր առաջին

IMG_20180326_095035Երկուշաբթին ամենահագեցած աշխատանքային օրերից է ու այսօր էլ բացառություն չէր: Խումբը ձևավորվել էր <<Մուտքի>> ճամբարի և Լրացուցիչ կրթության գարնանային բաց ճամբարի սաներից: IMG_20180326_094857Առավոտյան մեր առաջին գործունեությունն ընդհանուր պարապմունքն էր, ապա խնամեցինք շրջակա միջավայրը, ջրեցինք կանաչապատ լանջերը, շրջեցինք դպրոցում, տնկեցինք հրաշք վարդի տնկիներ: Ընդմիջումից անմիջապես հետո դուրս եկանք բակ ու սպորտային խաղեր կազմակերպեցինք: Իսկ ժամը 13:00-ից մեզ միացան միջին դպրոցի Մուտքի ճամբարականներն ու սովորեցինք Թամզարա և Կարնո քոչարի պարել: Օրը ստցված էր…

 

Մայրիկիս դիմանկարը

Դիմանկարը նկարչության հետաքրքիր ու բարդ ժանրերից է: Այն ունի շատ սկզբունքներ, որոնց չհետևելու պատճառով նկարն աղավաղվում է: Ահա մեր փոքրիկ նկարիչներն արդեն գիտեն դիմանկարի մի քանի գաղտնիք  և  առաջին փորձը մեր մայրիկների դիմանկարը ստանալն էր: Առաջարկում ենք դիտել ու լսել նրանց բարեմաղթանքները.

Ածիկ-թաղարները

IMG_20180301_113433Զատկի տոնն ու Մայրիկատոնը միասին ոգեշնչեց մեզ: Մենք մարտի չորսից սկսեցինք մեր գործունեությունը: Նախ միանգամյա օգտագործման բաժակների մեջ հող լցրինք, ապա անցքեր բացեցինք՝ կախիչներ ամրացնելու համար: Գեղեցիկ ձևավորեցինք թաղարները և ցանեցինք ոսպ: Կարևոր մի բան սովորեցիննք.IMG_20180317_124352

երբ հատիկեղենը հողի մեջ ենք ցանում, այլ ոչ բամբակի, պետք է հատիկը դնել հողի մակերեսին ու քիչ քանակությամբ հող լցնենք վրա, որպեսզի հատիկի համար տաք և նպաստավոր պայմաններ ստեղծենք ու հատիկը ծլի: