Բարձունքի հաղթահարում: Մաշտոցներ

ՄաշտոցներՃամփորդության ուղղությունը՝ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք

Մասնակիցներ՝ 3.1 դասարանի սովորողներն ու ծնողները

Ճամփորդության նպատակը՝

Ուսումնահայրենագիտական ճամփորդության նպատակն է ծանոթանալ <<Մաշտոցներ>> մատուռին, ուսումնասիրել տարածքը, կատարել դիտումներ, սովորել տեղանքում կողմնորոշվել ՝ իրականացնելով <<Տիեզերք>> նախագիծը: Նաև խնամել բնությունը՝ իրականացնելով Գետը համայնքում  նախագիծը:

Ճամփորդության մեկնարկը՝29 .09.2018, ժամը՝ 9:30-ին,

Վերադարձը՝ 17:00

Տեղանքին ծանոթ եմ: ԱՐդեն հասցրել եմ լինել և ուսումնասիրել տարածքը:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ուսապարկ
  • թեթև սնունդ,
  • ջուր
  • արևապաշտպան գլխարկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոցներ և  աղբի տոպրակներ
  • տաք բաճկոն կամ ժակետ
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • սլաքավոր ձեռքի ժամացույց

Ճամփորդությունը մեկնարկում ենք Արևմտյան դպրոց-պարտեզից:

Ճամփորդության ընթացքում ուսումնասիրում ենք միջավայրն ու <<Տիեզերք>> նախագծի շրջանակներում նշված խնդիրներից մի քանիսը լուծում: Օրինակ՝ տարածքում արևի տեղաշարժի դիտարկումը, եկեղեցու խորանի միջոցով  հորիզոնի չորս գլխավոր կետերի բացահատումը: Մեջբերում՝  Եկեղեցիների խորանը, որի վրա մատուցվում է պատարագը, լինում է արևելյան կողմում, որովհետև, ըստ Աստվածաշնչի, Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է արևելքից (Մատթ. 24.27): Բացի դրանից արևելքը հոգևոր լույսի, լուսավորության խորհրդանիշն է: աղբյուրը տե՛ս այստեղ

Նախապատրաստական փուլ

Սովորողները քարտեզի օգնությամբ ուսումնասիրում են տարածքը, որտեղ պետք է գնան:

Փնտրում են համապատասխան նյութեր տեղանքի մասին:

Դպրոցի ներքին բակերում նախապես փորձում ենք գտնել հորիզոնի կողմերը:

Փորձում ենք քննարկել առանցքային հարցեր:  Օրինակ՝ մատուռի  և եկեղեցու տարբերությունը, արևի տեղաշարժի մասին քննարկում, բնության օրինաչափությունների, բուսականության աճը հարավում և հյուսիսում ևայլն: Նախատեսում ենք ունենալ ռադիոնյութ վերը նշված թեմաների քննարկումից:

Ամփոփում՝

Ժամացույցն ու արևը կողմնացույցի փոխարեն

Պատմում ենք մեր դիտարկման մասին: Ռադիոթողարկում

Սովորողներն իրենց բլոգում ներկայացնում են քարտեզը, ճամփորդության այլ մանրամասներ.

Մարիա Խանյան

Աշոտ Գրիգորյան

Դավիթ  Եսայան

Սամվել Մխիթարյան

Էրիկ Միքայելյան

Արեգ Հարությունյան

Շառլ Սահակյան

Դավիթ Մուրադյան

Արման Աբրահամյան

Արգիշտի Ղարիբյան

Միքայել Հովհաննիսյան

Սեյրան Շահսուվարյան

Դավիթ Մկրտչյան

Ճամփորդության մասին պատմող տեսաֆիլմ

Սովորողների բլոգում պատումներ և ֆոտոպատումներ օրվա մասին

 

Ռադիոնյութ: Եթերում են երրորդ դասարանցիները

 

 

 

Թողնել մեկնաբանություն