Ամանորյա նախագիծ

Նախագծի տևողությունը Դեկտեմբերի 1-ից 25-ը

Նախագծի նպատակն է նախապատրաստվել ծեսին, զարգացնել սովորողների ստեղծագործական միտքը, նպաստել համագործակցային աշխատանքի իրականացմանը:

Նախագծի իրականացման ընթացքում կրկնելու և սովորելու ենք ձմռան և ամանորյա երգեր:

Տեխնոլոգիական աշխատանք-կիրառելով հետաքրիր նկարչական տեխնիկական հնարքներ՝ պատրաստել ամանորյա խաղալիքներ:

Դեկտեմբերի 3-ից-7-ը Տիեզերք նախագիծ+Ամանորյա նախագիծ

  • Սովորողներն իրենց բլոգում ունեն հրապարակած մոլորակների մասին նյութեր: Շաբաթվա ընթացքում ձայնագրում ենք նյութերն ու պատրաստում ուսումնական փաթեթ:
  • Սովորողները նկարում են մեր Արեգակնային համակարգի մոլորակներին տոնական, Ամանորյա կերպարանքով:
  • Խմորից, կավից, պլաստիլինից և այլ նյութերից պատրաստում ենք մեր գալակտիկան:

Դեկտեմբերի 10-ից-7-ը-Ամանորյա, հեքիաթային շաբաթ

  • Ընթերցում ենք թումանյանական հեքիաթներ:
  • Տեխնոլոգիական աշխատանք-կարտոնից հեքիաթի հերոսների պատրաստում:
  • Թումանյանական հեքիաթներից երգ-հորինուկների ձայնագրում:
  • Ամանորյա-հեքիաթային համար-ցուցադրություն:

Դեկտեմբերի 17-ից-21-ը-Ամանորյա բարեմաղթանքների շաբաթ

  • Սովորողները հորինում են բարի, պայծառ բարեմաղթանքներ ու հրապարակում իրենց բլոգներում:
  • Խոհանոցային գործունեություն—պատրաստում ենք ամանորյա քաղցրավենիք:
  • Անհրաժեշտ պարագաներ- վաֆլի, շոկոլադե սալիկ, շաքարավազ, վանիլին:

Արդյունքների ամփոփում.

 

 

 

Թողնել մեկնաբանություն