Հայրենագիտական ճամփորդություն. Բարձունքի հաղթահարում

img_4944Ճամփորդության ուղղությունը՝ Արագածոտնի մարզ,  Ապարան, Լուսագյուղ, Վերիվանք

Մասնակիցներ՝ 3.1 դասարանի սովորողներն ու ծնողները

Հայրենագիտական ճամփորդության նպատակը՝

Ուսումնահայրենագիտական ճամփորդության նպատակն է ծանոթանալ , ուսումնասիրել հայրենիքի տեսարժան վայրեից հերթականը, կատարել դիտումներ, սովորել տեղանքում կողմնորոշվել: 

Ճամփորդության մեկնարկը՝ Մայիսի 30, ժամը 9:30

Երթուղին՝  Երևան —  Լուսագյուղ- Վերիվանք

Վերադարձը՝ 16:30

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ուսապարկ
  • թեթև սնունդ,
  • ջուր
  • արևապաշտպան գլխարկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոցներ և  աղբի տոպրակներ
  • տաք բաճկոն կամ ժակետ
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • սլաքավոր ձեռքի ժամացույց

Ճամփորդությունը մեկնարկում ենք Արևմտյան դպրոց-պարտեզից, Հեծանվային ակումբից: Սովորողներն առաջին անգամ են լինելու այստեղ, իսկ ես ծանոթ եմ տեղանքին, հասցրել եմ մի քանի անգամ լինել:

Նախապատրաստական փուլ- Սովորողները քարտեզի օգնությամբ ուսումնասիրում են տարածքը, որտեղ պետք է գնան:

Բլոգում հրապարակումներ են անում Թուխ Մանուկ եկեղեցու մասին, տեղադրում նկարներ, պարզում հեռավորությունը:

Փնտրում են համապատասխան նյութեր տեղանքի մասին:

Փորձում ենք քննարկել առանցքային հարցեր:  Օրինակ՝ եկեղեցու դիրքով աշխարհի կողմերի որոշումը: Եկեղեցու անվան նշանակությունը: Նախատեսում ենք ունենալ ռադիոնյութ վերը նշված թեմաների քննարկումից:

Ճամփորդության ընթացք— Ճամփորդելու ենք ծնողների հետ միասին: Բարձունքի հաղթահարման ճանապարհին քննարկելու և պատմելու ենք Թուխ Մանուկ եկեղեցու մասին ունեցած, նախապես համացանցից գտած, մեր գիտելիքները: Բարձունքը նվաճելուց հետո , նախատեսում ենք ընդմիջում, ապա բացօթյա կլոր սեղան: Սովորողներն ու ծնողները հարց ու պատասխան են անում, քննարկվում են երրորդ դասարանի գլխավոր ձեռքբերումների մասին, արդեն իրականացված նախագծերի մասին, քննարկում ենք ճամփորդությունը, փորձում ամփոփել օրվա ստացածը մեծով ու փոքրով: Նախատեսում ենք նաև հարսանեկան երգերի բարձունքյան կատարում՝

  1. Մանի ասեմ ու շարեմ
  2. Աղջկեք պար բռնեցեք
  3. Սաթոյին գովելու համար ենք եկել
  4. Պսակ-պսակ

Նախապատրաստական աշխատանքները սովորողների բլոգում.

Սամվել Մխիթարյան-Ճամփորդություն դեպի Թուխ Մանուկ

Աշոտ Գրիգորյան -Ճամփորդություն

Մարկ Բուդաղյան-Բարձունքի հաղթահարում

Արեգ Հարությունյան-Ճամփորդություն դեպի Թուխ Մանուկ

Շառլ Սահակյան -Բարձունքի հաղթահարում

Վահե Գաբրիելյան-Ճամփորդություն Լուսագյուղ

Արման Աբրահամյան-Բարձունքի հաղթահարում

Դավիթ Մուրադյան—Ճամփորդություն

Մկրտչյան Դավիթ- Բարձունքի հաղթահարում

Նարե Ոսկանյան-Ճամփորդում ենք Լուսագյուղ

Միքայել Հովհաննիսյան-Բարձունքի հաղթահարում

Դավիթ Եսայան- Ճամփորդում ենք Լուսագյուղ, Վերի վանք

Ամփոփումը սովորողների բլոգում՝

Ճամփորդության մասին

Ճանապարհորդություն

Իմ ճամփորդության մասին

Թողնել մեկնաբանություն