Հաղորդակցման գործընթացի կառուցվածքը և խոչընդոտները

Հաղորդակցման ընթացքում մարդիկ, որպես կանոն տեղեկություններ են փոխանակում, ընկալում և փոխազդում են միմյանց վրա:Հաղորդակցման մեջ տարբերակվում ենք հաղորդակցման հետևյալ կողմերը.

1.Տեղեկատվական, որը ենթադրում է որոշակի տեղեկությունների փոխանակում և բնութագրվում է հոգեբանական կապ հաստատելու ունակությումբ, հաղորդակցման խոսքային և ոչ խոսքային միջոցների արդյունավետ օգտագործմամբ: 2. Փոխազդեցության կողմը, որը ենթադրում է փոխազդեցությունը մարդկանց միջև և բնութագրվում է հաղորդակցության մեջ «դերերի» բաշխմամբ, հոգեբանական ներգործության միջոցների կիրառումով:3. 3.Ընկալման կողմ, որը ենթադրում է հաղորդակցության գործընթացում մարդկանց փոխադարձ ընկալումը և ճանաչումը, ինքնաճանաչումը, հաղորդակցման մյուս մասնակցի վարքի կանխագուշակումը:

Հաղորդակցման տեղեկատվական կողմ

Ցանկացած հաղորդակցություն իրենից ներկայացնում է տեղեկության փոխանցում և ընդունում:  Տեղեկությունը հաղորդողը ընտրում է փոխանցվելիք միտքը, գաղափարը, ձևակերպում է այն, ծածկագրում խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման միջոցների օգնությամբ, հաղորդում ստացողին:

Ստացողը ապածածկագրում է ստացված տեղեկությունը և ճիշտ կամ սխալ հասկանում այն: Իր հերթին նա ընտրում է պատասխան տեղեկությունը, ձևավորում, ծածկագրում խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման միջոցների օգնությամբ, հաղորդում պատասխանը: Հաղորդակցություն ուղարկողը հետադարձ կապի օգնությամբ ստանում է պատասխանը, վերծանում այն և ըմբռնում, թե որքանով է իր ուղարկած տեղեկությունը ճիշտ հասկացվել զրուցակցի կողմից: Ըստ այդմ էլ, նա ձևակերպում է իր նոր հաղորդվելիք տեղեկությունը: Կրկնելով հաղորդակցման այս շղթան, կողմերը կարողանում են միմյանց փոխանցել անհրաժեշտ տեղեկությունները: Հաղորդակցումը միշտ չէ, որ հարթ է ընթանում, այն ունի բազմաթիվ խոչնդոտներ:

Հաղորդակցման խոչնդոտները

Հաղորդակցման խոչնդոտները հիմնականում հետևյալներն են.

  • Ընկալման խոչնդոտներ,երբ տարբեր մարդիկ այլ ձևով են ընկալում միևնույն իրավիճակները և երևույթները:
  • Դիրքորոշման խոչնդոտներ,երբ հաղորդակցվողների սոցիալական, մասնագիտական, աշխարհայացքային դիրքորոշումները տարբեր են:
  • Կարգավիճակային խոչնդոտներ,երբ հաղորդակցման մասնակիցներն ունեն տարբեր հասարակական դիրք:
  • Լեզվի խոչնդոտներ, երբ մարդիկ միևնույն լեզվով դժվար են հաղորդակցվում:
  • Արտահայտման խոչնդոտներ, երբ ասվածը երկիմաստ է, խոսքը սխալ ձևակերպված:
  • Դրդապատճառային խոչնդոտներ, երբ հաղորդակցվողների պահանջմունքներ, նպատակներն ու դրդապատճառները միմյանցից շատ տարբեր են:
  • Բարոյական խոչնդոտներ,երբ զրուցակիցների բարոյական սկզբունքները տարբեր են:
  • Ինտելեկտուալ խոչնդոտներ,երբ զրուցակիցների ինտելեկտուալ մակարդակը էականորեն տարբերվում է:
  • Հուզական խոչնդոտներ, երբ զրուցակիցների հուզական վիճակները տարբեր են, իսկ էմպաթիայի (ապրումակցում) զգացողությունը թույլ է զարգացած:
  • Գեղագիտական խոչնդոտներ,երբ կան նկատելի տարբերություններ զրուցակիցների ճաշակների, շարժուձևի, վարվեցողության միջև:

Թողնել մեկնաբանություն