Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Ճամփորդոությունը դեպի Ջրվեժի արգելոց

26.10.2017

Մեկնարկը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի Հայրենագիտական-արշավախմբային կայանից,ժամը 10:00-ին,

Վերադարձը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի Հայրենագիտական-արշավախմբային կայան, ժամը 16:00-ին:

Մասնակիցներ — 2.1դասարանի սովորողներ /25 սովորող/

Ճամփորդելու համար անհրաժեշտ է.

առողջ սնունդ, ջուր, տաք բաճկոն, հարմար սպորտային կոշիկներ, ֆոտոխցիկ, չափիչ գործիք /մետր/,ձայնագրիչ, լավ տրամադրություն

Ճամփորդության ընթացքում երկու նախագիծ ենք իրականացնում.

  • Աշնանային ընթերցումներ: Ընթերցում ենք Խնկոյան: Ամփոփում ենք խնկոյանական օրերը:
  • Արգելոցի բույսերի, ծառերի ուսումնասիրություն, մեզ անծանոթ, նոր թփերի տեսակների բացահայտում  /Ըստ նախնական պայմանավորվածության նաև թփերից մի քանիսի արմատներով տեղափոխումը կրթահամալիր/ :

Նպատակը — Բնության գրկում ընթերցել Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններն ու բեմականացնել: Բնագիտական դաս կազմակերպել բնության գրկում /նոր թփերի, ծառերի բացահայտում, ուսումնասիրում:

Նաև նախատեսում ենք լուսանկարել աշնան գույները ֆոտոխցիկով:

Քայլարշավ դեպի արգելոցի լճակ:

Նախապատրաստական աշխատանքներ-Ընթերցել ենք Խնկոյանի ստեղծագործությունները, սովորել առակները, խոսել աշնան մասին, քննարկել աշնանային բնությունը: Տնկել տնկիներ, ուսումնասիրել բույսերի <<բնավորությունը>>: Ուսումնասիրել Երևանից Ջրվեժի արգելոց ճանապարհը GoogleMap—ով: Google որոնողականով Ջրվեժի արգելոցի բնության ուսումնասիրում, ծառերի տեսակների ուսումնասիրում:Untitled.png

Ճամփորդության ընթացք- Նախ հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, քանի ժամ հետո ենք հասել:

Նախատեսում են Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի  սովորողները աշնանայի արձակուրդի ընթացքում ընտանեկան նախագիծ իրականացնեն: Նաև սովորում ենք լուսանկարել բնությունը, որպեսզի կրկին արձակուրդի հանձնարարությունը կարողանան հաղթահարել: Ուսումնասիրում ենք ծառերը, դրանց տեսակները, կատարում չափում-համեմատություններ: Որևէ  տեղ նստում ենք ընթերցանություն անելու համար, այնուհետև շրջում ենք լուսանկարելու աշնանային բնությունը:

Ակնկալվող արդյունքները

Ունենալ Խնկոյանի ստեղծագործությունների աուդիոընթերցում, լուսանկարների ցուցահանդես դասվարի բլոգում, թփերի տեսակների մասին ճանաչողական նյութերի փաթեթ և թփերի տեսակներից մի քանիսի տեղափոխումը կրթահամալիրի ներքին բակ: Սա շարունակական կլինի այնքանով, որ բերած թփերին կհետևեն, կմշակեն սովորողները:

Թողնել մեկնաբանություն