Ժամացույցն ու արևը կողմնացույցի փոխարեն

 

 

Մենք սիրում ենք ճամփորդել: Ահա մեր հերթական ճամփորդությունը կկայանա սեպտեմբերի 29-ին: Մենք մեծ սիրով պատրաստվում ենք նորի ու գեղեցիկի բացահայտմանը:  <<Տիեզերք>>  և <<Բարձունքի հաղթահարում>> նախագծերի շրջանակներում պետք է դիտումներ կատարենք և մեզ շրջապատող իրերի, բնության միջոցով հորիզոնի չորս կողմերը բացահայտելու մեր առաջին փորձը անենք:

Բնության մեջ մեզ հանդիպող առարկաները մեզ հնարավորություն են տալիս հեշտ կողմնորոշվել տեղանքում: Պարզապես պետք է սվորել, թե ինչպես:Ահա այսօրվա մեր բացահայտումների մասին՝

  • Միայնակ ծառի հարավային կողմի ճյուղերն ավելի փարթամ են, քան հյուսիսային կողմինը:
  • Ծառի կոճղի վրա ևս կարելի է որոշել հորիզոնի կողմերը. նրանց բների վրա երևացող տարեկան օղակները բնի հյուսիսային կողմում  խիստ են լինում:
  • Կամ մուռը և քարաքոսը աճում է ծառերի կեղևի ու քարերի հյուսիսային կողմերում: Չէ՞ որ դրանք խուսափում են արևի ճառագայթներից:
  • Մրգերը ավելի շուտ և շատ հարավային կողմից են հասնում և գունավորվում:
  • Եկեղեցիների խորանը կառուցված է լինում եկեղեցու արևելյան մասում, իսկ մուտքը՝ արևմտյան:

iitԲայց ամենահետաքրքիրը սլաքավոր ժամացույցի և արևի օգնությամբ հորիզոնի կողմերի բացահայտումն էր: Մենք այդ դիտում-փորձը կատարեցինք մեր ներքին բակում: Անհրաժեշտ է ժամացույցը պահել հորիզոնական դիրքով և պտտեցնել այնքան, մինչ ժամային սլաքն ուղղված լինի դեպի արևը, որից հետո պետք է տանել երևակայական գիծ ժամ-սլաքի/փոքր սլաքի/ և «1» թվի միջև: Այդ երկու կետերի ուղիղ մեջտեղում է գտնվում հարավային կողմը:

 

 

Թողնել մեկնաբանություն