Բնագիտական փորձ: Կախարդական ջուրը

Բնագիտական փորձի համար անհրաժեշտ է — ջուր, թափանցիկ բաժակ, բուսայուղ,, ավազ, գուաշ, գդալ:

Բնագիտական փորձի ընթացքը — Ջրի մեջ լցնում ենք բուսայուղ և դիտարկում, հետևում հեղուկներին: Այնուհետև խառնում են գուաշ և կրկին հետևում:

Այնուհետև կրկին ջրի ու բուսայուղի խառնուրդի մեջ ավելացնում ենք ավազը և հետևում:

Փորձի արդյունքում հետևում ենք բուսայուղի ու ջրի խառնուրդին: Տեսնում ենք , թե ավազն ինչպես է ձեթի հետ իջնում ջրի հատակն, ապա բուսայուղը կրկին բարձրանում  վերև:

Բնագիտական փորձ: Աղը ջրից փախչում է

Picture1.pngԱնհրաժեշտ պարագաներ՝ կերակրի աղ, ջուր, գդալ, բաժակ, լուցկի, մոմ:

Բնագիտական փորձի ընթացքը — աղը խառնում և լուծում ենք ջրում: Ապա գդալով ջուրը պահում ենք վառվող մոմի վրա ու սպասում ենք մինչև ջուրը եռա:

Բնագիտական փորձի արդյունքը — Երբ ջուրը եռում և գոլորշիանում է , աղը մնում է գդալի վրա: