Մեր այցելությունն աստղացուցարան

Picture1Արևմտյան դպրոց-պարտեզից ժամը 09:40 րոպեին մեկնարկեցինք քայլք դեպի Մեդիակենտրոն: Մեր քայլուղին էր.

Արևմտյան դպրոց-պարտեզ— Յուրի Բախշյանի այգի— վերգետնյա անցում—Մայր դպրոցի հարակից փոքրիկ փողոցով— աստճաններով դեպի Հյուսիսային դպրոց— ապա Մեդիակենտրոն: Մեզ այնտեղ դիմավորեց ընկեր Հասմիկը: Նախ մի փոքր զրուցեցինք ու հետո միասին ճամփորդեցինք տիեզերքում:Հանդիպեցինք մոլորակներին, երկնաքարերին, Արեգակին և Լուսնին, նաև փոքրիկ ռոբոտների տեսանք, որոնք մեր տիեզերանավը վերանորոգեցին: