Ղազարոս Աղայան: Արևի հրամանը

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.
-Դե, սիրուն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:
Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.
-Արթնացեք ծաղիկներ, արթնացեք թռչնակներ: Եվ զարթեցին բոլոր ծաղիկները,
թռչնակները:
«Ես պիտի երգեմ, — ասաց արտույտը:
«Ես պիտի ծաղկեմ, — ասաց վարդը:
«Իսկ ես ի՞նչ պիտի անեմ, — ասաց մութ ամպիկը. – չջրե՞մ երկիրը:
Արևը պատասխանեց.
-Թող երգի արտույտը, թող բացվի վարդը. իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա:
Ծաղիկները բացվեցին, թռչնակները երգեցին, երեխեքն էլ արթնացան և սկսեցին արևի երգը: