Ջանի Ռոդարի: Շղթա


   Շղթան ամաչում էր բոլորից:

«Ավա՜ղ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները»:

Մի մարդ անցնում էր շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, կապում նրա երկու ծայրերն ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում:

Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճոճանակով, շղթան էլ դրանից շատ երջանիկ է:

Փորձիր պատասխանել.

  1. Փորձիր գրել երեք դժբախտ և երեք երջանիկ բառ:
  2. Շղթայի նման ի՞նչը կարող է դժբախտ լինել:
  3. Կանաչ ներկված բառերի բացատրությունը փորձիր տալ և ինքդ յուրաքանչյուր բառին համապատասխան գույն ընտրիր ու ներկիր:
  4. Հեքիաթի առաջին նախադասությունը գտիր, մտքում ընթերցիր, ապա հաշվիր , թե քանի տառ կա այդ նախադասությունում: Այդ թիվը երկու անգամ մեծացրու, ապա ավելացրու 125: Կարդա ստացածդ թիվը:
  5. Մեր հերոս շղթան կազմված  է 96 օղակից: …. Շարունակիր միտքն ու հորինիր խնդիր: