Ընթերցում ենք Ռոդարի

Տևողությունը՝ 02.05- 11.05

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել Ռոդարիի ստեղծագործություններին, զարգացնել երևակայական մտածողությունը, նաև զարգացնել գրավոր ու բանավոր խոսքը: Սովորեցնել նախագծի ավարտին համեմատություններ ու վերլուծություններ անել:

Ընթացքի նկարագրություն.

Արդեն ընտրված հեքիաթների ընթերցում, քննարկում: Հերոսներից յուրաքանչյուրի նկարագրությում, բնութագրում:

Ռոդարիական հնարքներով աշխատանք՝ նոր հերոսներ ավելացնել, անսպասելի ավարտ հորինել, տրամաբանական գլուխկոտրուկ-խնդիրներ հորինել: Գտնել հեքիաթներից յուրաքանչյուրուի ամենաբարի, ամնազվարճալի, ամենատխուր, ամենատաք, ամենախորհրդավոր բառերն ու արտահայտությունները:

Նախատեսում ենք հեքիաթի հերոսների կերպարները ստանալ տարբեր տեխնոլոգիական նյութերով՝ պլաստիլինով, գունավոր թղթերով, կավով:

Ընթերցվող հեքիաթներից սովորողները ձայնագրելու են աուդիոհեքիաթներ: Աշխատելու են չորս խմբով, յուրաքանչյուր խումբ ձայնագրելու է մեկ հեքիաթ:

Հեքիաթները հրապարակված են բլոգում.

Անծանոթ բառերի բացատրոթյունը սովորողներն ինքնուրույն են գտնում  Օնլայն բառարանից: