Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվարյան հաշվետվություն, որպես 2,1 դասարանի դասվար

Հունվար ամիսը ճամբարային գործունեության, ստուգատեսային ամիս է: Աշխատել ենք ըստ Հունվարյան նախագծի:

Հիմնական աշխատանքներն ու նախագծերն են՝

<<Երևան 2800>>նախագիծ,  Բնագիտական ստուգատես, Տրիաթլոնի ստուգատես,

Հանրակրթական Դիջիթեք 2018

Այս ամիս մենք հասցրին լինել Մեդիակենտրոնում և Մայր դպրոցում.

Նախ այցելեցինք աստղացուցարան, որտեղ դիտեցինք ֆիլմ տիեզերքի մասին:

Քանի որ հունվարը նաև  ստուգատեսային ամիս  էր, մենք մասնակցեցինք բնագիտական, լողի ստուգատեսին, մարզական,  հեծանվային ստուգատեսին: Ստորև մեր ստուգատեսային նյութերը.

  1. Դասարանական Բնագիտական փորձերի մեդիափաթեթ
  2. Բնագիտական փորձ: Կախարդական ջուր
  3. Աղը ջրից փախչում է
  4. Ջրի տեղափոխումը տարբեր ձողիկներով

Մենք ներկայացրինք ռադիոնյութ-ամփոփում առաջին ստուգատեսային ճամբարային շաբաթվա մասին:

Մայր դպրոցում մասնակցեցինք սեղանի թենիսի դասընթացին, ինչն այնքան հավանեցինք, որ կարծում ենք , էլի կգնանք :

IMG_20180124_105505 Ի ուրախություն մեզ, մենք հյուրընկալեցինք Միջին դպրոցի մեր ընկերներին ու նրանք մեզ պատմեցին  տիեզերքի , մոլորակների մասին /սովորող-սովորեցնող նախագիծ/: Մեր ավագ ընկերները նախ պատմեցին տիեզերքի մասին, ապա լսեցին մեր հարցերն ու պատասխանեց: Պայմանավորվեցնք , որ էլի կհանդիպենք

Picture1Հունիս ամսում պատրաստեցինք նաև ինտելեկտուալ խաղ Զառա Ոսկանյանի և տեխնոլոգների ջոկատի հետ: Այտուհետև բաժանվեցինք երկու խմբի ու խաղացինք մեր ինտելեկտուալ խաղը: Այն  բաղկացած էր չորս բաժնից՝ՄՍԿՀ, Արվեստ, Բնագիտություն և Խառը: Սովորողները ընտրում էին բաժինն ու հարց, ապա խմբով քննարկում պատասխանը:

<<Երևան 2800>>նախագծի  շրջանակներում իրականացրինք ճանաչողական բազմաթիվ հետազոտություններ և զուգահեռ սովորեցինք ՏՀՏ հմտություններ:

Հունվարյան հաշվետվություն, որպես բազմամասնագիտական խմբի անդամ /հոգեբան/

Այս ամիս աշխատանքն ուղղված էր դասարանական խմբային խաղերին, որոնք զարգացնում են սովորողների խմբային աշխատանք կատարելու հմտությունները, ուշադրությունը, հիշողությունը, տրամաբանությունը, լիցքաթափում է ծանրաբեռնվածությունը.

«Գտիր ձայնավորին»

«Հետևիր ինձ»

Ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խմբային  խաղ

Այս և նմանօրինակ խմբային խաղերը խաղացել ենք առաջին, երկրորդ և երրերդ դասարանի սովորողների հետ:

Իրականացրել եմ նաև անհատական շտկող, զարգացնող աշխատանք, անհատական հանդիպումներ նոր ընդունված սովորողների հետ, դիտարկումներ խմբերում:

 

1 thoughts on “Հունվար ամսվա հաշվետվություն

  1. Ծանուցում՝ Ձմեռային ճամբարի ամփոփումը դասավանդողների բլոգում | Նախագծային ուսուցման մասնագիտական խումբ

Թողնել մեկնաբանություն